Թուրքիայի Քոնյա քաղաքի ածխահանքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Պատահարի հետևանքով շուրջ 30 բանվոր հայտնվել է փլատակների տակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com լրատվականը:

 

Պայթյունից անմիջապես հետո փրկարար ծառայության և շտապ օգնության մեծ թվով աշխատակիցներ շտապել են դեպքի վայր: Կատարվածի առնչությամբ նոր մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Չի նշվում նաև, թե ինչն է եղել պայթյունի պատճառը: