Հյուսիսային Կորեայի բնակիչներն ավելի ու ավելի հաճախ են նշանադրությանը նշանի մատանիների փոխարեն միմյանց շարժական հեռախոսներ նվիրում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Փոքր ու միջին քաղաքներում հարսանեկան նվերների թվում առաջատարը, իհարկե, շարժական հեռախոսներն են: Դրանց հաջորդում են նշանի մատանիները»,-Guardian թերթը մեջբերել է Համգյոն Պուկտո նահանգի բնակիչներից մեկի խոսքը:

 

Ինչպես նշում Է թերթը, շարժական հեռախոսի առկայությունը հասարակության մեջ լավ դիրք ունենալու խորհրդանիշ Է դարձել ԿԺԴՀ-ի երիտասարդների շրջանում, իսկ չամուսնացած կանայք շատ հազվադեպ են կարողանում իրենց թույլ տալ գնելու կապի այդ միջոցը:

 

Նշվում Է, որ սովորական շարժական հեռախոսը Հյուսիսային Կորեայում արժե 200-300 դոլար (մոտավորապես 25 հազար հյուսիսկորեական վոն), իսկ տեղական արտադրության սմարթֆոնը կարող Է արժենալ 400 դոլար:

 

Հյուսիսկորեացի աշխատողի ամսական միջին աշխատավարձը կազմում Է շուրջ 3 հազար վոն (մոտավորապես 3 դոլար):

 

Անցյալ տարվա մայիսի տվյալներով՝ Հյուսիսային Կորեայում եղել Է բջջային կապի երկու միլիոն բաժանորդ. շարժական հեռախոս ունի ԿԺԴՀ-ի յուրաքանչյուր 12-րդ բնակիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: