FedEx ընկերության համար բեռնափոխադրող չվերթ իրականացնող SH36 երկշարժիչային ինքնաթիռը կործանվել է Կարիբյան ծովում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Օդաչուներից մեկի մարմինը հայտնաբերվել է Սուրբ Մարտինի կղզու ափերի մոտ: Երկրորդ օդաչուի որոնողական աշխատանքները շարունակվում են:
Տեղական իշխանությունները կհետաքննեն միջադեպը: Նրանց պետք է աջակցեն ԱՄՆ-ի փորձագետները, որտեղ գրանցված է եղել SH36 ինքնաթիռը, և Մեծ Բրիտանիայից, որտեղ այն արտադրվել է:
Ինքնաթիռը պատկանել է ընկերության Skyway Enterp ընկերությանը: