WBO-ն հայտարարել է, որ աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հավանաբար ռևանշ մենամարտ կանցկացնի Փոլ Սմիթի հետ:

Այս մասին կազմակերպությաւնը հայտարարել է Լաս Վեգասում տեղի ունեցած ամենամյա կոնֆերանսի ժամանակ. տեղեկացնում է BoxingScene-ը:

Մենամարտը հավանաբար տեղի կունենա 2015թ-ի փետրվարին:

Հիշեցնենք, որ Աբրահամն անցյալ ամիս միավորներով պարտության է մատնել Սմիթին ( 119-109 և 117-111):