Անգլիական թախծոտության եւ աշխարհը հոռետեսական երանգներով տեսնելու բրիտանացիների հակվածության պատճառը գեների մեջ է: Այս կարծիքը, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Անգլիայի համալսարանի Էկոնոմիկայի պրոֆեսոր Ուորիկ Էնդրյու Օսվալդը: Նրա կատարած ուսումնասիրությունների եզրակացությունները հրապարակել է լ ոնդոնյան The Daily Telegraph թերթը:

 

«Բրիտանացիներն իրենց ԴՆԹ-ի մակարդակով ծրագրավորված են կյանքից ավելի քիչ ուրախության ստանալ, քան մյուս եվրոպացիները, օրինակ, դանիացիները,-գրում է հրատարակությունը:-Վերջիններս «երջանկության մակարդակով» մշտապես առաջին տեղերն են զբաղեցնում աշխարհում:

 

Էնդրյու Օսվալդի ղեկավարությամբ աշխարհի շատ երկրներում հետազոտություններ են անցկացվել՝ նպատակ ունենալով պարզել դրանց քաղաքացիների լավատեսության մակարդակը: Միաժամանակ ԴՆԹ-ն անալիզի ենթարկելու աշխատանք Է կատարվել: Այդ աշխատանքների արդյունքում նա եկել Է այն եզրակացության, որ գեների առանձնահատկությունը կարող Է կանխորոշել մարդու հակվածությունը հոռետեսության եւ մելամաղձոտության նկատմամբ:

 

Էնդրյու Օսվալդի պնդումների համաձայն՝ աշխարհընկալման տարբերությունը պայմանավորված Է նաեւ այն գենով, որը պատասխանատու Է սերոտոնին հորմոնի կարգավորման համար: Երբեմն այն անվանում են նաեւ հաճույքի հորմոն: Այդ գենի կարճացած տարբերակը, պրոֆեսորի խոսքով, կարող Է օրգանիզում առաջացնել սերոտոնին հորմոնի անբավարարություն: Իսկ դա, գիտնականի կարծիքով, մարդու մոտ հակվածություն Է առաջացնում ընկճախտի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: