Հոկտեմբերի 31-ին Գորիսի տարածաշրջանում էր ՌԴ խորհրդարանականների պատվիրակությունը՝ Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ: Այդ այցը նախատեսված չէր Հայաստան գալու ծրագրի մեջ: Սակայն Մոսկվայում ընդառաջեցին Ն. Ռիժկովին: «Տաթևեր» ճոպանուղու հարակից թռիչքադաշտում վայրէջք է կատարում ուղղաթիռը: Այստեղ ռուս խորհրդարանականներին դիմավորում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Գրում է Aravot.am-ը:

 

Հյուրերը Տաթև են մեկնում ճոպանուղով և բարձրությունից դիտում ու հիանում աշնանային հանդերձով Հալիձորով, Սատանայի կամրջով, կարմիր-դեղին հագած անդնդախոր ձորերով: Ահա և Տաթևի վանքը: Այստեղ ամեն ինչ առինքնող է, վեհ և օդն անգամ ասես լցված է սաղմոսով: Եվ վանքում խորհրդարանականները մոմ են վառում, աղոթում: «Ահա ես նորից մեծ հաճույքով ձեզ մոտ եմ: Ես մոռացել եմ քաղաքը, սակայն չեմ մոռացել ճանապարհները: Մենք այն ժամանակ թթի օղի խմեցինք, լավն էր»,- ասում է Ն. Ռիժկովը:

Շարունակությունն՝ այստեղ:

 

58