ՔՓՌ-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապն Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Չելսիի» դեմ կայանալիք խաղից առաջ անդրադարձել է լոնդոնցիների գլխավոր մարզչին.
«Նա ապացուցել է, որ հիանալի մարզիչ է՝ անկախ այն բանից, թե որտեղ է: Մոուրինյուն իր տրամադրության տակ բարձրակարգ ֆուտբոլիստներ ունի և գիտե, թե ինչպես նրանցից լավագույնը ստանալ և թիմ կառուցել: Մոուրինյուն ֆուտբոլում դեռ երկար տարիներ կմնա և կարող է պատմության մեծագույն մարզիչ դառնալ: Նրա ուժերը ներում են «Չելսիում» ևս 15 տարի անցկացնել: Այդ տարիները միայն հաջող կլինեն»,- Ռեդնապի խոսքը մեջբերում է բրիտանական մամուլը: