Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան 76-րդ տարելիցի կապակցությամբ թուրքական պաշտոնական շրջանակների կողմից կազմակերպված հիշատակի արարողությունները զավեշտի են վերածվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մայրաքաղաք Անկարայում Աթաթուրքի դամբարանի մոտ կազմակերպված միջոցառմանը, որին մասնակցել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և այլ պաշտոնյաներ ու զինվորականներ, ինքնաթիռները ցուցադրական թռիչքներ են իրականացրել:

 

Առաջին անգամ ցուցադրական թռիչքի ժամանակ երկնքում' անմիջապես Աթաթուրքի դամբարանի վերևում ինքնաթիռը սիրտ է պատկերել, որը հայտնվել է բոլոր լրատվականների ուշադրության կենտրոնում: