ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն այսօր առավոտյան վերադարձել է Հայաստան: Այս մասին 168.am-ին փոխանցեց կուսակցության վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Ստեփան Դեմիրճյանի առողջական վիճակը լավ է և հետվիրահատական որևէ բարդություն չի առաջացրել:
Մեր հարցին, թե առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ իր դիրքորոշումը ե՞րբ կհայտնի ՀԺԿ նախագահը, Գրիգոր Հարությունյանը պատասխանեց, որ առայժմ այդ մասին քննարկում կուսակցությունում չի եղել:
«Պարոն Դեմիրճյանը դեռ նոր է եկել, չի հանգստացել: Ընտրությունները ոչ մի տեղ չեն փախչի: Իսկ ընտրություն լինելո՞ւ է»,- ասաց Գրիգոր Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը Գերմանիա Մյունխեն քաղաքում հունվարի 9-ին վիրահատվել է: