Օրվա  կարևորագույ և ուշագրավ տեղեկատվությունն ըստ՝ «Mediamall.am» լրատվականի.



ՃՏՊ' Երևան-Սևան ավտոճանապարհին

 

Նոյեմբերի 23-ին, ժամը 20.06-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի նախկին ՃՈ պահակակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան 46-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի 10ԼՏ950 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' Շ. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին:


Շ.Բ.-ը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

 

***

 

 

Փոթիի և Բաթումի նավահանգիստները փակվել են փոթորկի պատճառով

 

 

Սև ծովի ափին Վրաստանի խոշորագույն նավահանգիստները' Փոթին և Բաթումը, կիրակի փակվել են ուժեղ փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է "Грузия Online"-ը:

 

«Բոլոր նավերը, որոնք գտնվել են նավահանգստում, դուրս են բերվել բաց ծով և ճանապարհների վրա են»,- հայտնել է «Բաթումի ծովային նավահանգիստ» ընկերության գլխավոր տնօրեն Իլյա Ցիվաձեն:

Նրա խոսքով՝ ծովի ալեկոծությունը գրանցվել է 5-6 բալային մակարդակով:

 

Փոթիի նավահանգստի ղեկավարը հայտնել է, որ իրենց մոտ նույն իրավիճակն է: Օդերևութաբանները խոստանում են, որ ծովը «կհանգստանա» միայն երկուշաբթի երեկոյան:

 

 

***

 

 

Պրիմիտիվ գզվռտոց

 

 

Առնվազն երկու մարդ՝ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը ու ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը, հաստատել են, որ շաբաթներ առաջ տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը:

 

Ըստ ամենայնի՝ հենց այս հանդիպման ժամանակ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Համենայն դեպս, դրանից հետո Սերժ Սարգսյանը խոսեց Եռյակի 12 պահանջները ևս մեկ անգամ քննարկելու անհրաժեշտության մասին, իսկԳագիկ Ծառուկյանի կուսակցությունն, ըստ էության, դադարեցրեց հանրահավաքային շարժումը:

 

Հայաստանի քաղաքական համակարգն անձնավորված է ու փակ: Հիմնական պայմանավորվածությունները կայացվում են փակ դռների հետևում, ու այդ պայմանավորվածություններից տեղյակ չեն լինում ոչ միայն հասարակությունը, այլև կուսակցական շարքերը:

 

Թերևս սա է պատճառը, որ նշված հանդիպումից հետո, իշխանության ու Եռյակի մյուս գործիչների հրապարակային ելույթները, փոխադարձ մեղադրանքները զրկվել են բովանդակությունից, նմանվել են գզվռտոցի:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակը Էրդողանին անազնիվ ու պատվազուրկ է անվանել

 

 

Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ Մարալ Աքշեները երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անազնիվ եւ պատվազուրկ մարդ է անվանել:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական axar.az լրատվական կայքը, Աքշեները հայտարարել է Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) Ստամբուլում գտնվող բաժանմունքների ընդհանուր ժողովում, որի անդամ է նաեւ ինքը:

 

Ժողովին մասնակից կայքի թղթակիցը մեջբերել է Աքշեների հետեւյալ խոսքը. «Վարչապետ եղած ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքում էր Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ կառավարության կողմից բանակցություններ վարվելու փաստը: Այն ժամանակ նա ասել էր, որ եթե նման բան կա, ինձնից անպատիվ մարդ չկա: Այդպես էլ կա, Օջալանի հետ ամեն տեսակի բանակցություններ են տարվում, բոլորը հերթ են կանգնել նրա հետ հանդիպելու համար: Այդ հերթի անունն էլ դուք տվեք»:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Մի շարք նոր արագաչափեր՝ Երևանում

 

 

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և այլ բնակավայրերում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես 2014 թվականի նոյեմբերի 24-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերը.

 

1. ք. Երևան, Գայի պողոտա՝ 1 արագաչափ (Գայի պողոտա-Մոլդովական փողոց խաչմերուկից դեպի Գայի պողոտա – Աճառյան փողոց խաչմերուկի ուղղությամբ)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

 

2. ք. Երևան, Զորավար Անդրանիկի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ. Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Ովքեր դեմ չքվեարկեն, նույնպես կգիտակցվեն որպես պետական դավաճաններ. Զարուհի Փոստանջյան

 

 

Ազգային ժողովում շարունակվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ խորհրդարանական լսումները:

 

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը ներկաներին հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Վիլնյուսում պետք է ստորագրվեր Ասոցացման համաձայնագիրը, որին ՀՀ իշխանություններն էլ էին իրենց հավանանությունը տվել, սակայն մեկ գիշերվա մեջ Սերժ Սարգսյանը որոշեց միանալ ՄՄ-ին.

 

«Հետո պարզվեց, որ ՄՄ-ի կարիք չկա, պետք է լինի ԵՏՄ, որի քննարկումներն էլ հիմա անում ենք»,- ասաց նա՝ հավելելով, որ ՌԴ-ն այս քսան տարվա ընթացքում պուտինյան ղեկավարության չեքիստական պետության է վերածվել.

 

«Այդ անդամակցությունը որևէ օգուտ մեզ չի տալու, այս պետությունը մեզ համար հուսալի տնտեսական գործընկեր չի կարող լինել, այդ պետության օլիգարխներն ուղղակի բազմապատկվում են, իր ժողովրդի համար էլ է դարձել չարիք: Փաստորեն, ՀՀ-ն թույլ է տալիս ՌԴ-ին, Բելառուսին ու Ղազախստանին ազատ մուտք ունենալ մեր սահմանին: Այս գործընթացի հեղինակ Սերժ Սարգսյանը պետք է ճանաչվի որպես պետական դավաճան»,- ասաց պատգամավորը:

 

Վերջինս հորդորեց բոլոր պատգամավորներին դեմ քվեարկել այս համաձայնագրին. «Ովքեր դեմ չքվեարկեն, նույնպես կգիտակցվեն որպես պետական դավաճաններ»,- ասաց Փոստանջյանը, ինչից հետո նախագահող Վարդան Այվազյանը հորդորեց կոռեկտ խոսել:

 

«Հիմա արդեն բոլորը հասկացան, թե ինչ վիճակում ենք աշխատում»,- ասաց Վարդան Այվազյանը:

«Էդ էլ մեր դժբախտությունն ա, ի՞նչ անենք»,- արձագանքեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

 

 

***

 

 

Ժամանակն է կոտրել լռությունը. System of a Down-ի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին

 

 

Աշխարհահռչակ System of a Down ռոք-խումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվող համաշխարհային շրջագայությունից առաջ հայտարարությամբ է հանդես եկել: Հայտարարության մեջ խումբն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությանը, որը կարևոր նախապայման է ապագայում ցեղասպանությունները կանխելու գործում: Ստորև «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարության տեքստն ամբողջությամբ:

 

«20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իրականացվել է Օսմանյան թուրքերի կողմից հայ, հույն և ասորի բնակչության նկատմամբ: Ոճրագործությունը կանխարգելելու և մեղավորներին պատժելու անկարողությունը բերել է մեր ժամանակներում ցեղասպանության կրկնությանը:

 

Առաջին աշխարհամարտի տարիների զանգվածային ջարդերի իրականացնողները չեն ենթարկվել Նյուրնբերգյան տեսակի հետապնդումների. ոչ մի միջազգային դատարան արդար դատավճիռ չի կայացրել մեղավորների հանդեպ կամ զոհերի իրավունքների վերականգնման և փոխհատուցման ընթացակարգ չի իրականացրել:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Ծիծեռնակաբերդի խճուղում «Լենդ Ռովեր»-ի և «Օպել»-ի բախումից 28-ամյա երիտասարդ է մահացել

 

 

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում նոյեմբերի 22-ին' ժամը 08.50-ին, իրար են բախվել «Լենդ Ռովեր» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը՝ 1986թ. ծնված Լևոն Գասպարյանը, տեղում մահացել է, իսկ «Լենդ Ռովեր»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

 

***

 

 

«Թող Հեյդարի թոռներն էլ իմանան, որ արծիվները լեռներում են ծնվում»

 

 

Արծիվները լեռներում են ծնվում, մենք այդ պատասխանը ուժգին ենք տալու. Ավիացիոն զորամասի մայոր
Ավիացիոն զորամասի մայոր Գոռ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ճանաչել է երեք տղաներին էլ: Այս մասին գրում է Tert.am-ը:

 

«Բոլորին էլ ճանաչել եմ, դժվար է ինչ-որ բան ասել, բայց դժվարությունները հաղթահարելու համար են: Սերգեյը հրաշալի մարդ էր, Ազատն ու Սարգիսը ևս, երկուսն էլ երիտասարդ, կարգապահ տղաներ էին: Դժվար թե նման գործողությունը նրանց նման կարգապահների չվստահեին»,-ասաց նա։

 

Անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին՝ Գոռ Ղազարյանը նշեց, որ Ադրբեջանը Սաֆարովի նման ստահակներին, մարդասպաններին հերոսացողների ազգ է:

 

«Թող Հեյդարի թոռներն էլ իմանան, որ արծիվները լեռներում են ծնվում: Մենք այդ պատասխանը տալու ենք և շատ ուժգին ենք տալու: Սա այն հակամարտությունն է, որը պսակվելու է միայն մեր հաղթանակով»,-ասաց նա:

 

 

***

 

 

Արամ Սարգսյանը գլուխ է խոնարհում հատուկ գործողությունն իրականացրած զինծառայողների առջև

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի իրականացրած հատուկ գործողությունը խոցված ուղղաթիռի զոհված անձնակազմի անդամների հիշատակը վառ պահելու լավագույն ձևերից մեկն էր:

 

Հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների հոգեհանգստյան արարողությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: «Փառք ու պատիվ այն զինծառայողներին, ովքեր իրականացրել են այդ գործողությունը: Ես գլուխ եմ խոնարհում բոլոր նրանց առաջ, ովքեր իրենց կյանքի գնով բարձր պահեցին բոլորիս ինքնասիրությունն ու պատիվը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սարգսյանը:

 

Արամ Սարգսյանը խոսեց նաև ԼՂ հակամարտությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի բարձր դերի մասին՝ ընդգծելով, որ Մինսկի խմբի բացակայությունը ձեռնտու է միայն Ադրբեջանին: «Ադրբեջանի պահվածքը միանգամայն հասկանալի է. նրանք փորձում են ինչ-որ կերպ Թուրքիային տեղավորել այդ գործընթացում: Եվ ցավով եմ նշում, որ ես վերջին շրջանում մամուլում Մինսկի խմբի գործունեության դեմ հրապարակումներ եմ տեսնում»,- ընդգծեց նա:

 

Նրա խոսքով՝ այն ջանքերը, որ սկսած 1994թ. գործադրել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, շատ կարևոր նշանակություն ունեն: «Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Մինսկի խմբի համանախագահող բոլոր երեք երկրներին էլ, որոնք իրավիճակի ցանկացած թեժացման դեպքում արձագանքել են և կարողացել են հանդարտեցնել իրավիճակը»,- ասաց նա:

 

Անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանը չհարգեց Մինսկի խմբին՝ թույլ չտալով Անջեյ Կասպրշիկին այցելել խոցված ուղղաթիռի անկման վայր, Արամ Սարգսյանն ընդգծեց, որ Ադրբեջանը վաղուց է հրաժարվել Մինսկի խմբից: