Բրազիլացի ոստիկանները կալանավորել են մի տղամարդուն, ով խոստովանել Է, որ վերջին հինգ տարում ավելի քան 40 մարդ Է սպանել Ռիո դե Ժանեյրոյում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Սայլսոն Ժոզե դաս Գրասասը կալանավորվել Է դեկտեմբերի 10-ին՝ այն բանից շատ չանցած, երբ ծեծելով մի կնոջ Է սպանել Ռիոյի արվարձանում:

 

Ավելի ուշ նա խոստովանել Է եւս 37 կանանց, երեք տղամարդու եւ երկամյա մի աղջնակի սպանությունը:

 

Ոստիկանների հետ կայացած զրույցի ժամանակ, որը հեռարձակվել Է Globo հեռուստաալիքով, տղամարդը հայտարարել Է, թե ինքը կշարունակեր մարդկանց որսը եւ որ սպանել Է «ադրենալինի համար»:

 

Նա նաեւ ասել Է, որ եթե երբեւիցե դուրս գա բանտից, ապա կշարունակի սպանել:

 

Ոստիկանությունը շարունակում Է զոհերի մարմինների որոնումները, առայժմ հաջողվել Է գտնել սոսկ չորսը:

 

Սայլսոն Ժոզե դաս Գրասասը նաեւ ասել Է, որ գերադասում Է սպանել շիկահեր կանանց, որոնց ինքը խեղդել Է:

 

Նա նաեւ հայտնել Է, որ մի քանի ամիս շարունակ հետեւել Է իր զոհերին եւ միայն դրանից հետո Է հարձակվել նրանց վրա: