Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մամուլի քարտուղար Ալվի Կարիմովը սպառնացել է դատական հայց ներկայացնել հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի դեմ՝ իր հնչեցրած սուտ մեղադրանքների համար: Այս մասին հայտնել է LifeNews-ը:

 

ՌԴ նախագահի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Սոբչակն ասել է, որ Չեչնիայի Հանրապետության տարածքում տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնք խախտում են ՌԴ օրենսդրությունն ու Սահմանադրությունը:

 

«Այն ամենն, ինչ ասել է Քսենիա Սոբչակը իրականում գոյություն չունի: Սակայն, դրանք այն բաներն են, որ Սոբչակը և իր նմանները ցանկանում են տեսնել Չեչնիայում: Իրականում Չեչնիան բարգավաճող, կայուն և աճող շրջան է։ Մեզ մոտ կան իրավաբաններ, որոնք կզբաղվեն այդ մեղադրանքներով, և մենք անպատասխան չեն թողնի նրա զրպարտչական հայտարարությունները»,- ասել է Կարիմովը: