armchess.amՎահե Բաղդասարյանը լրացրել է գրոսմայստերի նորմա
22-ամյա Վահե Բաղդասարյանը Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում անցկացված մրցաշարում լրացրել է գրոսմայստերի նորմա:

Տիգրան Ղարամյանի հաջողությունը
Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը (Ֆրանսիա) Նանսիում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ 54 մասնակիցների մեջ նվաճեց երրորդ մրցանակը: Ղարամյանը միայն կես միավորով ետ մնաց միջազգային վարպետ Դենիս Վագներից (Գերմանիա) եւ գրոսմայստեր Սերգեյ Ֆեդորչուկից (Ուկրաինա):

Էդգար Կարագյոզյանի հաջողությունը
Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Կարագյոզյանը Ֆրանսիայի Լիոն քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 96 մասնակիցների մեջ նվաճեց երրորդ մրցանակը: Կարագյոզյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից' միջազգային վարպետ Յոհան Բենիտայից (Ֆրանսիա)