/armchess.amԿարեն Ասրյանի հուշամրցաշարը
Ջերմուկում անցկացվող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում հինգ տուրից հետո աղյուսակը 5 միավորով միանձնյա գլխավորում է գրոսմայստեր Արման Փաշիկյանը: Գրոսմայստերներ Ռոբերտ Աղասարյանը, Կարեն Գրիգորյանը, միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը եւ Արթուր Ղարագյոզյանը առաջատարից ետ են մնում կեսական միավորով:

 Հրանտ Մելքումյանը Տեպլիցեում

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Չեխիայի Տեպլիցե քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո 6,5 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը:

 

Հովհաննես Գաբուզյանը Վառնայում
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող օփենում երկու տուրից հետո վաստակել է 2 միավոր եւ չորս այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: