armchess.am Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը' աշխարհի կանանց առաջնությունում

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը աշխարհի կանանց առաջնությանը մասնակցելու իրավունք էր ստացել դեռ 2014 թվականին Պլովդիվում անցկացված Եվրոպայի կանանց առաջնության արդյունքներով: Իսկ Չակվիում ավարտված Եվրոպայի կանանց 2015 թ. առաջնությունում նման ուղեգիր ստացավ նաեւ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը:

Մարիա Գեւորգյանը լրացրեց գրոսմայստերի նորմա

Չակվիում ավարտված Եվրոպայի կանանց առաջնությունում ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը լրացրել է գրոսմայստերի նորմա:
Իսկ առայժմ ՖԻԴԵ-ն սեպտեմբերին կայանալիք իր կոնգրեսում Գեւորգյանին պետք է շնորհի միջազգային վարպետի կոչում:

 Եվգենյա Դոլուխանովան' Ուկրաինայի չեմպիոնուհի
Գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան Իլիչեւսկ քաղաքում անցկացված Ուկրաինայի թիմային առաջնությունում Խարկովի ՙԻրավաբանական ակադեմիա՚ ակումբի կազմում դարձավ երկրի չեմպիոնուհի: Խաղալով միայն տղամարդ մրցակիցների հետ, Դոլուխանովան 7 հնարավորից վաստակեց 6 միավոր: