armchess.amՀայ գրոսմայստերները Բարսելոնում
Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը: Կարեն Մովսիսյանն ունի 5 միավոր:

Հայ գրոսմայստերները Փոթիում
Լեւոն Բաբուջյանը Վրաստանի Փոթի քաղաքում ավարտված Նանա Ալեքսանդրիայի գավաթի խաղարկությունում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 1-2-րդ տեղերը բաժանեց գրոսմայստեր Վիտալի Գոլոդի (Իսրայել) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Բաբուջյանին շնորհվեց երկրորդ մրցանակը: Հովիկ Հայրապետյանը 6,5 միավորով արժանացավ երրորդ մրցանակին:

Լեւոն Արոնյանը Մեծ սաղավարտում
Լեւոն Արոնյանը սեպտեմբերի 14-20-ը կմասնակցի Իսպանիայի Բիլբաո քաղաքում անցկացվելիք Մեծ սաղավարտի 2014 թ. խաղարկության եզրափակիչ փուլին:
Արոնյանի մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը, Ռուսլան Պոնոմարյովը եւ Ֆրանսիսկո Վալեխո Պոնսը: