armchess.am Սպարտակ Գրիգորյանը' Գերմանիայի պատանիների չեմպիոն

Սպարտակ Գրիգորյանը Վիլինգենում անցկացված Գերմանիայի Մ18 պատանիների առաջնությունում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը:

 Հայ շախմատիստները Կազանում

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Կազանում ընթացող Նեժմետդինովի հուշամրցաշարի շրջանակներում անցկացված արագ շախմատի մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 110 մասնակիցների մեջ բաժանեց 2-5-րդ տեղերը:
8 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան)