Ճապոնիայի Toyota Motor Corp. կորպորացիան 2014 թվականին պահպանել Է աշխարում ավտոմոբիլների խոշորագույն վաճառողի կարգավիճակը: Ինչպես հայտարարել Է ընկերությունը, դուստր ֆիրմաների հետ մեկտեղ այն ամբողջ մոլորակում իրացրել Է 10,23 միլիոն ավտոմեքենա՝ 3 տոկոսով ավելի, քան նախորդ տարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ըստ որում Toyota-ն իր պատմության մեջ առաջին անգամ կարողացել Է ավելի քան 10 միլիոն ավտոմոբիլ վաճառել: Դրանով իսկ այն կրկին առաջ Է անցել իր մերձավոր մրցակիցներից՝ Գերմանիայի Volkswagen-ից եւ Միացյալ Նահանգների General Motors-ից:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Toyota-ն առաջին տեղում Է գտնվում երրորդ տարին անընդմեջ: 2015 թվականին, ինչպես հաղորդել Է կորպորացիան, այն պլանավորում Է 1 տոկոսով կրճատել վաճառքների ծավալը եւ ամբողջ աշխարհում իրացնել 10,15 միլիոն ավտոմեքենա: Կանխատեսվող նվազումը կապված Է այսպես կոչված նոր տնտեսություններում, ներառյալ Ռուսաստանում, վատթարացող կոնյունկտուրայի եւ բուն Ճապոնիայում ավտոմեքենաների թույլ իրացման հետ: