Սիրիական բանակը փետրվարի 1-ին վերահսկողություն է հաստատել Դեր Զորի մարզի Մարիիյա գյուղի մեծ մասի վրա՝ մեծ վնասներ պատճառելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը, բախումների ժամանակ ոչնչացվել են ահաբեկիչների 17 փոխադրամիջոցները: Բանակը հարձակում է գործել ԻՊ-ի վրա Ջաբալ Սարդա և Հուեյջա Սաք ր բնակավայրերում: Հունվարի 26-ին բանակը հսկողություն էր հաստատել Մահսան շրջանի վրա:

 

Սիրիական բանակը ամբողջությամբ վերահսկողություն է հաստատել նաև Հասաքե շրջանի մի քանի գյուղերի վրա: Անվտանգությունն ու կայունությունը վերականգնվել է մասնավորապես Ռակ Շակրա, Խաշաֆաթ, Մուսուլ, Դաուդիա, Մազրաա Աբու Սայիդ գյուղերի վրա, այնտեղ ոչնչացվել են ԻՊ-ի վերջին հավաքատեղիները: Ռազմական գործողությունների արդյունքում մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել, որոշներին հաջողվել է փախուստի դիմել, ոչնչացվել են նրանց զենքերը,:

 

Բացի այդ, բանակը հաջողություններ է գրանցել նաև Դամասկոսի մերձակա գյուղերում՝ իր հսկողության տակ առնելով Զաբադանի շրջանի մի քանի գյուղեր ու մերձակա տարածքներ: Զահրա Մարջիյաթ, Զահրա Ուարդա և Մաադար բնակավայրերն ազատարգրվել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ահրար աշ Շամ» ահաբեկչական կազմակերպություններից:

 

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների ընթացքում զինված ընդդիմադիրների շարքերը համալրել են աշխարհի մոտ 80 երկրների ավելի քան 100 հազար զինյալներ: