Սիրիայի զինված ուժերն, ազգային պաշտպանական ուժերի հետ համագործակցության արդյունքում վերահսկողություն են հաստատել Համայի մարզի Հալֆայա գյուղաքաղաքի և մերձակա տարածքների վրա՝ վերականգնելով անվտանգությունն ու կայունությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Համայի հյուսիսային գյ ուղերում տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվե, ոչնչացվել են նրանց զենքերը: Սպանված զինյալները «Իսլամական ճակատ» «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամներ են: Զինյալներից շատերը վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին:
Հալֆայա գյուղաքաղաքում գտնվում էր զինյալների հենակետը, իսկ այժմ բարձրացվել է սիրիական դրոշը: Գյուղի հրապարակը լցվել է մարդկանով, ովքեր տոնում են հաղթանակը:
Ավելի վաղ Լիբանանյան «Ալ Մայադին» կայքը տեղեկացրել էր, որ Հալեպի Տաանա գյուղում սիրիական բանակի հետ բախումների ժամանակ սպանվել է ԴԱԻՇ խմբավորման ղեկավար Աբու Հաֆս ալ Յամինին:
Դամասկոսի Դուելաա թաղամասում սեպտեմբերի 12-ին հրասանդ ընկնելու հետևանքով 12 քաղաքացիներ են վիրավորվել, վնասվել են մերձակայքում գտնվող տները, մեքենաները, խանութները: