Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում Լիբանանի «Հայկազյան» համալսարանի սրահում տեղի է ունեցել Նորա Արիսյանի և լրագրող Թաթուլ Հակոբյանի գրքերի շնորհանդեսը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից:

 

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի կողմից և Հայկազյան համալսարանում կազմակերպված գիտաժողովի ավարտից հետո գրքերի շնորհանդեսի բացումը կատարել է «Հայկազյան» համալսարանի պատասխանատու դասախոսներից Ֆադի Ասրաուին: Նա անդրադարձել է հեղինակների գրական, թարգմանչական և լրագրական հմտություններին: Ապա հանդես է եկել դոկտ. Նորա Արիսյանը:

 

Նախ արաբերենով, ապա հայերենով նա անդրադարձել է լրագրող Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր, կանաչ ու սև, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» խորագրով գրքին՝ հայտնելով, որ գիրքը կարդալով, ինքնաբերաբեար մղված է այն թարգմանելու: Գիրքը պատմում է արցախյան ազատամարտի ժամանակագրությունն ու ականատեսների վկայությունները: Այնուհետտև հեղինակը ներկայացրել է գրքի սըեղծման շարժառիթները:

 

Ապա ներկայացվել է Նորա Արիսյանի արաբերեն գիրքը, որը ցեղասպանության արհավիրքն ապրած և նրանից ճողոպրած վկաների հիշողություններ է: Գիրքը ներկայացրել է Լիբանանի խորհրդարանի անդամ, Հայ դատի բարեկամ Ղասան Մուխայբերը, ով նշել է, որ թեպետ հայ չէ, սակայն երկու հանգամանքներ իրեն մղել են աջակցելու Հայ դատին:

 

Նրա խոսքով' նախ հայ ժողովրդի հետ կատարվածը միայն հայերի դեմ չէր, այլ համայն մարդկության, և երկրորդ՝ դեպքերից 100 տարի անց ցեղասպանությունը դեռ շարունակվում է նաև այլ ժողովուրդների նկատմամբ՝ Իրաքի, Պաղեստինի: Ղասան Մուխայբերը կ ոչ է արել դատական հայց հարուցել Թուրքիայի դեմ: «Նման ոճիր ոչ միայն հայերի, այլև համայն մարդկության դեմ է ու բոլորդ հայ են»,- ընդգծել է նա: