Ազգային ժողովում մեկնարկել է «Վերահսկիչ պալատի 2013թ. տարեկան հաշվետվության» քննարկումը: Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը ներկայացնելու համար Ազգային ժողով էր եկել ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը:

 

Վերահսկիչ պալատի խորհրդի անդամն ընդգծեց, որ ինքը կարող է պատասխանել պատգամավորների բոլոր հարցերին, որոնք նրանք պատրաստել են Իշխան Զաքարյանի համար, սակայն քննարկմանը ներկա ընդդիմադիր պատգավորներին ավելի շատ հուզում էին ոչ թե ՎՊ-ի 2014 թ. հաշվետվության մեջ ընդգրկված փաստերը, այլ հաշվետվությունը ներկայացնողի անձն ու զբաղեցրած պաշտոնը:

 

Ելույթով հանդես եկավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով նկատեց, որ ԿԳՆ-ն ՎՊ-ի կողմից ամենաստուգվող գերատեսչություններից մեկն է: Այդ ստուգումները և ուսումնասիրությունները բարեհաջող շարունակվում են: Աշխատանքը ՎՊ-ի մասնագետների հետ իր դրական ազդեցություններն է ունեցել: Նախարարի խոսքով՝ հայտնաբերված թերությունները խոչընդոտում էին արդյունավետ աշխատանքներին, և վեր հանված խնդիրները լուծում են ստացել 2013-ին, մի մասն էլ ընդգրկվել են 2015թ. ծրագրերում:

 

Նշենք, որ Իշխան Զաքարյանը փետրվարի 2-ից մինչև 16-ը գտնվում է պաշտոնական արձակուրդում: