Ինչպես տեղեկացնում է ԳԱԼԱ-ն` այսօր ԱԺ-ում մեկնարկած խորհրդարանի արտահերթ նստաշրջանում շարունակվել է Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկումը: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն իր ելույթում նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս այդ հաշվետվությանը: Ըստ փոխվարչապետի՝ չի կարող համաձայնվել, որ տեղի է ունենում բյուջեի փոշիացում եւ բյուջետային ծախսերն ուղեկցվում են կոռուպցիոն ռիսկերով: Նիստի ընթացքում Արմեն Գևորգյանին Վերահսկիչ Պալատի հաշվետվության մասին հարցեր են ուղղել պատգամավորները: Փոխվարչապետն իր խոսքում անդրադարձել է նաև շինարարական ծրագրերին ՝ մասնավորապես Գյումրու տեխնոպարկին՝ նշելով, որ դա փուլային ծրագիր է եւ գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում: