2013թ. ապրիլի 15-ին ԵՄ խորհրդատվական խումբը հրավիրեց Խորհրդատվական խորհրդի 12-րդ նիստը' Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի համանախագահությամբ: Խորհրդատվական խորհուրդն արտահայեց իր գոհունակությունը ԵՄԽԽ-ի կողմից քաղաքականության հարցերի ոլորտում նախորդ տարվա ընթացքում ցուցաբերած աջակցության վերաբերյալ և հաստատեց ԵՄԽԽ-ի 2012թ. տարեկան հաշվետվությունը:

ԵՄԽԽ-ի կողմից քաղաքականության հարցերով տրամադրված խորհրդատվությունն օգնել է Հայաստանին մի շարք կարևոր ոլորտներում մոտենալ ԵՄ-ին: 2012 թվականի տեսանելի զարգացումների թվում է եղել մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի ստորագրումը, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության հաստատումը, ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկը:

Դեսպան Տրայան Հրիստեան գոհունակություն է արտահայտել ծրագրի՝ անցյալում արձանագրված ձեռքբերումների համար: Նա ավելացրել է, «ԵՄ խորհրդատվական խումբը ԵՄ կողմից ֆիանսավորվող ծրագիր է, որի շրջանակներում Հայաստանին տրամադրվել է օժանդակություն դեպի ԵՄ ինտեգրումն ացնցնելու ճանապարհին: Այժմ եկել է ժամանակը առաջընթաց արձանագրել ԵՄ-Հայաստան Ասոցացման Համաձայնագրի փաթեթի պատրաստման ուղղությամբ: ԵՄ խորհրդատվական խումբը կշարունակի իր աջակցությունը ցուցաբերել կարևոր բարեփոխումների այս գործընթացին»։ 2012թ. ընթացքում ԵՄ խորհրդատվական խումբը նաև օժանդակել է եվրոպական ստանդարտներին համահունչ պրոբացիոն ծառայության ձևավորման աշխատանքներում:

Տարեկան հաշվետվության մեջ ներկայացվել է ժողովրդավարական կառույցների հզորացման ոլորտում քաղաքականության հարցերով տրամադրված խորհրդատվությունը: Այս ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքում բարելավվել է հանրային քաղաքացիական հասարակության հետ քննարկումների գործընթացը, ինչպես նաև Երևանում առաջին անգամ տեղի է ունեցել Եվրանեսթի' Սոցիալական, կրթական, մշակութային և քաղաքացիական հարցերով հանձնաժողովի նիստը: Միևնույն ժամանակ Հայաստանի երեք քաղաքական կուսակցություններ ձեռք են բերել դիտորդի կարգավիճակ Եվրոպական ժողովրդական կուսակցությունում:

Խորհրդատվական խորհրդի նիստում դիտարկվեցին ԵՄԽԽ աշխատանքային ծրագիրը և 2013 թվականի հունվար-հունիս ամիսների Կարիքների գնահատման հաշվետվությունը, որոնք մշակվել են համապատասխան շահառուների հետ համագործակցությամբ: Այդ հաշվետվությունը հանդիսանում է 2011 թվականի մայիսին պատրաստված կարիքների գնահատման նախորդ հաշվետվության վերանայված տարբերակ: Հաշվետվությունը պարունակում է բացերի վերլուծություն, որտեղ համեմատվում են գոյություն ունեցող և ակնկալվող իրավիճակները, որի հիման վրա Աշխատանքային ծրագրով առաջարկվում է իրականացնել համապատասխան գործողություններ:

Խորհուրդը նաև դիտարկեց Խորհրդատվական խորհրդի նիստի աշխատանքային խմբի կողմից արված առաջարկությունները և քննարկեց ԵՄԽԽ գործունեության III փուլի միջնաժամկետ գնահատման արդյունքները:

Նիստին մասնակցեցին բարձրաստիճան պաշտոնյաներ նախագահի աշխատակազմից, կառավարությունից և Ազգային ժողովից, ԵՄ անդամ պետությունների դեսպանատներից և միջազգային կազմակերպություններից, այդ թվում' ՄԱԶԾ-ն: