Փետրվարի 10-ին՝ 18.30, Արարատյան Հայրապետական թեմը և «Ծիրանի» մշակութային հանգոյցը հրավիրում են մասնակցելու Արարատյան քննարկումների շրջանակներում ՝«Բուն բարեկենդանին ընդառաջ» խորագրով հանդիպմանը:

 

 

Այս տարի Բուն Բարեկենդանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է փետրվարի 15-ին: Այդ առթիվ հրավիրում ենք ծանոթանալու Բարեկենդանի ժողովրդական սովորույթներին և տոնական ուտեստների բաղադրությանը:

 

 

Բանախոս՝ Սոնիա Թաշչյան:

Հանդիպումը տեղի կունենա ԱՀԹ առաջնորդարանում: Հասցե՝ Իսրայելյան 21: