Ռուսաստանը և Եգիպտոսը կողք կողքի կկանգնեն ահաբեկչությանը դիմակայելու համար: Այս մասին փետրվարի 10-ին հայտարարել է Եգիպտոսի Նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Եգիպտոսի նախագահը նշել է. «Մենք հաստատել ենք մեր հստակ մտադրությունը ուս-ուսի դիմակայելու ժամանակակից մարտահրավերներին, այդ թվում՝ ահաբեկչությանը: Նրա խոսքով ահաբեկչության դեմ պայքարը պետք է տարվի բոլոր ուղղություններով, այդ թվում գաղափարական և սոցիալ-տնտեական ոլորտներում»:

 

 

Մոսկվան և Կահիերն կշարունակեն ռազմատեխնիկական համագործակցությունը: Ռազմակատեխնիկական համագործակցությունը երկու երկրների միջև երկար պատմություն ունի: Ադ ոլորտի առաջին համաձայնությունը կնքվել է 1955թ.-ին:

 

 

ՌԴ Նախագահի այցի շրջանակում երկու երկրները համաձայնագրեր են կնքել, այդ թվում' ատոմային էներգետիկայի ոլորտում:

Սա Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի 2015թ.-ի առաջին արտասահմանյան այցն է: