Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Մարկո Ռոյսի և Դորտմունդի «Բորուսիայի» միջև կնքված նոր պայմանագրին և շնորհավորել Գերմանիայի հավաքականի խաղացողին:

«Շնորհավորում եմ «Բորուսիային» և Մարկոյին: Դա նրա որոշումն է: Ռոյսը հիանալի խաղացող է: Հուսով եմ, որ նա մրցաշարը կավարտի առանց նոր վնասվածքների»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Նշենք, որ Ռոյսի և դորտմունդյան թիմի միջև նոր պայմանագիրը կգործի մինչև 2019թ: