Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը շարունակում է պայքարել Մարկո Ռոյսին թիմում պահելու համար: Այս հարցում գերմանական ակումբին կարող են աջակցել հովանավորներ Opel-ը և Puma-ն. տեղեկացնում է Goal.com-ը:

Աջակցությունը կլինի այն, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին նոր պայմանագիր կառաջարկվի և տարեկան մոտ 8 մլն եվրո: Հովանավորները նույնպես ցանկանում են, որ Ռոյսը մնա դորտմունդյան թիմում:

Հիշեցնենք, որ Ռոյսի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և Մյունխենի «Բավարիան»: