Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, Մշակութային ժառանգության, ձեռքի աշխատանքների արդյունաբերության եւ զբոսաշրջային կազմակերպության նախագահ Մասուդ Սոլթանիֆարին ապրիլի 2-ին այց կկատարի Ադրբեջան:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ANS PRESS լրատվական գործակալությունը:

 

Նշվում է, որ այցի շրջանակում Իրանի փոխնախագահը մասնակցելու է Բաքվում անցկացվելիք AITF միջազգային զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների ցուցահանդեսին եւ մի շարք հանդիպումներ է ունենալու պաշտոնական անձանց հետ: