Սևծովյան տարածաշրջանի երկրներում նոր թափ է ստանում գյուղական նորարարական զբոաշրջությունը: Հայաստանն ու Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան հանդես են գալիս մեկ միասնական տուրիստական փաթեթով' առաջարկելով զբոսաշրջիներին մեկ այցելության ընթացքում ծանոթանալու 4 երկրների մշակույթներին: Փաթեթը մշակվել է «Հեյֆեր Հայաստան» կազմակերպության կողմից և իրականություն դարձել Եվրամիության ֆինա նսական աջակցությամբ: Ծրագրի ամփոփիչ ներկայացման ժամանակ «Հեյֆեր Հայաստան»-ի տնօրեն Անահիտ Ղազանչյանը ծանոթացրեց ծրագրի ընձեռած հնարավորություններին:

 

«Ծրագրի իրականացման առաջին բաղադրիչը փոխայցելություններն էին մյուս երկրներ, որի ընթացքում ծրագրի մասնակից բոլոր կողմերը ծանոթացել են ծրագրի մասնակից երկրների տուրիստական հնարավորություններին: Երկրորդ բաղադրիչը «Տարածաշրջանային այցելուի միասնական փաթեթ» ստեղծելն էր, որպեսզի զբոսաշրջիները կարողնան մեկ այցելության ընթացքում ծանոթանալ տարածաշրջանի 4 երկրներին: Արդյունքում մենք առաջարկում ենք 10 տուրիստական ուղիներ, որոնք բոլորն էլ ընդգրկում են նաև Հայատանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Ղազանչյանը:

 

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ևս կարևորեց նման ծրագրի իրականացումը Հայաստանում և Սևծովյան մյուս պետություններում: «Այս ծրագրի իրականացումը կարևոր է, քանի որ թույլ կտա ավելացնել զբոսաշրջիկների մուտքը տարածաշրջան: Այն նաև հնարավորություն է տալիս ինովացիոն քայլեր կատարել զբոսաշրջության ոլորոտում և զարգացնել գյուղական համայնքները: Այս ամենի հետ մեկտեղ, ծրագիրը նպաստում է սևծովյան երկրների կայուն զարգացմանը»,- ասաց Հրիսթեան:

 

Միջոցառնմանը ներկա էին նաև Վրաստանի, Բուլղարիայի և Թուրքիայի տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ, ովքեր ծանոթանում էին տարածաշրջանային այցելուի միասնական փաթեթին' իրենց փաթեթներում այն ներառելու նպատակով:

 

Ծրագրի շրջանակում համատեղ ռեսուրսներով ստեղծվելու են գյուղական զբոսաշրջության համակարգեր' միասնական, նորարական և ավանդական զբոսաշրջության զարգացման նախաձեռնությունները խթանելու նպատակով: Կստեղծվեն նաև զբոսաշրջության ոլորտում տեղական ծառայություններ մատուցողների և տուրիստական գործակալությունների արդյունավետ գործող ցանցեր, որոնք միասին կմշակեն, շուկա կհանեն և կվաճառեն նորարարական տուրիստական պրոդուկտ: Այն կխթանի զբոսաշրջիկների ներհոսքը դեպի տարածաշրջան և իր ներդրումը կունենա ներերկրային և տարածաշրջանային միջև: