Հունաստանի կառավարությունը պատրաստվում Է պետական պարտքի դեֆոլտ հայտարարել, եթե չկարողանա մինչեւ ապրիլի վերջը համաձայնության հասնել միջազգային վարկատուների հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ի երեկոյան իր ինտերնետ-կայքում հաղորդել Է Financial Times թերթը:

 

«Կառավարությունը, որի մոտ արագորեն վերջանում Է պետական ծառայողների աշխատավարձերի եւ կենսաթոշակների վճարման փողը, որոշել Է հրաժարվել Արժույթի միջազգային հիմնադրամին 2,5 միլիարդ եվրոյի փոխանցումից, ինչը պետք Է կատարվի մայիսին եւ հունիսին, եթե համաձայնություն ձեռք չբերվի»,- թերթին ասել են Հունաստանի իշխանությունների պլաններին իրազեկ աղբյուրներ:

 

«Մենք հասել ենք ճանապարհի վերջին: Եթե եվրոպացիները փող չփոխանցեն ֆինանսական օգնության հիմնադրամից, այլընտրանք չի լինի, բացի դեֆոլտից»,- հրատարակությանը հայտարարել Է Հունաստանի կառավարության ներկայացուցիչը, որը չի ցանկացել հայտնել իր անունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: