Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է երկրից չհեռանալու ստորագրությամբ: Այս մասին մայիսի 5-ին «Արմենպրես»-ին տեղեկացրեց հարկային պարտավորությունները չկատարելու եւ ապօրինի ձեռնարկատիրության մեջ կասկածվող Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանը: Հակոբ Հակոբյանը ազատ է արձակվել երեկ՝ մայիսի 4-ին:

 

«Միջնորդությունը ներկայացրել ենք, որին ի պատասխան նախաքննություն վարող մարմինն ազատ արձակման որոշում է կայացրել կալանքի տակ պահելու հիմքերի վերացմամբ: Մեր հաջորդ քայլը Հակոբ Հակոբյանի բուժման ապահովումն է, քանի որ ունի վիրահատության անհրաժեշտություն»,- ասաց Կարեն Սարդարյանը:

 

Փաստաբանը հավելեց, որ Հակոբ Հակոբյանի ազատ արձակումը ենթադրում է Հանրապետությունից դուրս չգալու պայման, որը կարող է խախտվել միայն քննիչի համապատասխան թույլատվության դեպքում:

 

Հակոբյանին կալանավորելու որոշում դատարանը կայացրել էր փետրվարի 4-ին: