Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Կատալոնայն «Բարսելոնան» «Նոու Կամպ» մարզադաշտում հյուրընկալեց Մյունխենի «Բավարիային»:
Դիմակայությունն ավարտվեց կատալոնյան ակումբի հաղթանակով 3:0 հաշվով:
Հանդիպման առաջին գոլին երկրպագուները սպասեցին 77 րոպե`աչքի ընկավ Լիոնել Մեսսին: Արգենտինայի հավաքականի առաջատարը երեք րոպե անց նաև երկրորդ գնդակն ուղարկեց Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը: Իսկ ահա խաղավարտին հանդիպման վերջակետը դրեց Նեյմարը:
Դուբլի շնորհիվ արգենինացին Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուների պայքարում գերազանցեց Ռոնալդուին և դարձավ առաջատար` իր գոլերի քանակը հասցնելով 77-ի:
Թիմերի միջև պատասխան խաղը տեղի կունենա մայիսի 12-ին: