Ներկայում Եվրոպական միության ղեկավարության օրակարգում չկա Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման հարցը: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Polska The Times թերթին տված հարցազրույցում, հայտնում է vestifinance.ru-ն:

 

 

Նրա խոսքով՝ «ոչ մեկ չի խոսում» Ռուսաստանի նկատմամբ սահմանափակող միջոցների խստացման մասին: Նա նաև ընդգծել է, որ ԵՄ-ում անդամ երկրների զգալի հատված կա, որոնք կողմ են հակառուսական պատժամիջոցների վերացմանը:

 

 

Այնուամենայնիվ, ինչպես նշել է Տուսկը, ԵՄ-ի առավել ազդեցիկ երկրները, ինչպիսին են Գերմանիան և Ֆրանսիան, հունիսին Եվրամիության հանդիպման ընթացքում կողմ հանդես կգան Մոսկվայի դեմ պատժամիջոցների ռեժիմի երկարացմանը:

 

 

Տուսկը հավելել է, որ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև լավ հարաբերությունները բխում են երկու կողմերի շահերից, սակայն ԵՄ-ի հետ կապերի զարգացումն այժմ ավելի շատ կախված է Ռուսաստանի դիրքորոշումից: