Հունիսի 7-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված հանրապետության թվով 32 համայնքներում: Նշված համայնքներից 18-ում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ, 12 համայնքում' ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում`միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

 

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ԿԸՀ-ից, Կոտայքի մարզում, Աբովյան համայնքում առաջադրված հինգ թեկնածուներից, Վահագն Գևորգյանը, ըստ ԿԸՀ ներկայացրած տվյալների հավաքել է ընտրողների 11,227 ձայն:

 

Նույն համայնքում առաջադրված մյուս թեկնածուները ստացել են բավական քիչ թվով ձայներ.

 

Էդվին Թորոսյան- 520

 

Կարապետ Իսրաելյան- 526

 

Արթուր Հարությունյան (Պալաչ)- 5459

 

Արթուր Հարությունյան - 159