Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը 35 մլրդ եվրո է խնդրել Եվրոպայից՝ տնտեսությանն աջակցելու համար: Աթենքն այս գիշեր ուղարկել է իր առաջարկները վարկատուների եռյակին. փոխանցում է РЕН ТВ-ն:
Նոր ծրագրում Հունաստանի իշխանությունները նախատեսում են կրճատել պաշտպանական ծախսերը, բարձրացնել շքեղության, հեռուստատեսային գովազդի և բջջային կապի հարկերը:
Որոշվել է նաև վերացնել նավի սեփականատերերի նպաստները և բարձրացնել նրանց հարկերը:
Եվրոպական միության պատասխանը սպասվում է այս կիրակի: