Սեպտեմբերի 20-ին, ժամը 15.44-ին տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին՝ Ձագեձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Կապան հատվածի 10-րդ կմ-ում «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի 13 SS 509 պետհամարանիշով (վարորդ' 1975 թ. ծնված Կ. Ս.) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 4 շենքի բնակիչ' 1951 թ. ծնված Ն. Դ.-ին, ով տեղում մահացել է