Միխեիլ Սաակաշվիլին պատրաստվում է տապալել Վրաստանի իշխանությանը, որի նախագահն է եղել մի քանի տարի առաջ: Իր ծրագրերով նա կիսվել է Վրաստանի «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկոլոզ Գվարամիայի հետ, հեռախոսազրույցի ընթացքում. փոխանցում է ren.tv-ն:

 

 

Գվարամիան արդեն հաստատել է հեռախոսազրույցի իսկությունը: Նա պահանջում է քրեական գործ հարուցել ապօրինի գաղտնալսման համար:

 

 

Հրապարակված աուդիո ֆայլում Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում հեղաշրջում կազմակերպել Թբիլիսիում:

 

 

«Դուք պետք է խթանեք հեղափոխական սցենարը: Պետք է քարոզեք բնակչությանը և բարիկադներ կառուցեք», - հրահանգներ է տալիս Սաակաշվիլին:

 

 

«Հասկացա: Վաղը ևեթ անցնում եմ գործի: Այսօր կծրագրեմ մանրամասները և հենց վաղը կսկսեմ» - արձագանքում է Գվարամիան պատրաստակամությամբ:

 

 

«Կողմնորոշվիր այդ սցենարի հարցում: Գտիր զինյալների՝ բարիկադների համար, քանի որ դա անպայման հրաձգությամբ կավարտվի», - շարունակում է Վրաստանի նախկին նախագահը:

 

 

Վրաստանի ԶԼՄ-ների տվյալներով՝ «Ռուսթավի 2» հեռուստաալիքը պատկանում է Սաակաշվիլին և ընդդիմադիր է համարվում: