Միացյալ Նահանգները և Եվրամիությունը պետք է համագործակցեն Եվրոպա միգրանտների հոսքի խնդիրը լուծելիս: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս թեման արծարծվել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի միջև նոյեմբերի 3-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:
«Փոխնախագահ Բայդենը և նախագահ Յունկերը քննարկել են եվրոպական միգրացիոն ճգնաժամի լուծման, ինչպես նաև Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորում գտնելու նպատակով դիվանագիտական ջանքերի կոորդինացման հարցի շուրջ Միացյալ Նահանգների և ԵՄ-ի համագործակցության անհրաժեշտությունը»,- ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: