Այն բանից հետո, երբ Ադրբեջանի կենտրոնական բանկի որոշումով երկրի տարածքում վերացվեցին տարադրամի փոխանակման բոլոր կետերը, դոլարային իրարանցումն այդ երկրում ավելի է մեծացել:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այժմ ամերիկյան արտարժույթը հնարավոր է ձեռք բերել միայն բանկերում և դրանց բաժանմունքներում, այն էլ ոչ բոլորում:

 

 

Այդպիսի բանկերից մեկը, որտեղ կարելի է ԱՄՆ դոլար գնել, հանդիսանում է AzərTՖrkBank-ը:

 

 

Haqqin.az կայքը հայտնում է, որ այսօր առավոտվանից այդ բանկի դիմաց հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնել: Նրանք ժամերով կանգնում են հերթերում, որպեսզի ամերիկյան արտարժույթ ձեռք բերեն, որը տրվում է սահմանափակ քանակությամբ' մեկ մարդուն 500 դոլարից ոչ ավելի: