ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնի դարձավ, որ Արցախում հայրենիքի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված զինծառայողներից Արմենակ Ուրֆանյանը ծնունդով Երևանից էր, կոչումով՝ կապիտան, հայրենիքին ծառայում էր անձնվիրաբար։ Վերջինս «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներից Համեստ Ներսիսյանի որդին էր: Հարազատները, ընկերները չեն կարողանում հավատալ, որ Արմենակին այլևս չեն տեսնելու։ 

 

Արմենը նախորդ տարվա դեկտեմբեր ամսին նշանադրվել էր։ «Մայրն այնքան էր հպարտանում նրանով, այնքան մեծ ոգևորությամբ, սիրով էր խոսում»,- ասում են ընկերները։ 

 

Նշենք, որ Արցախի սահմաններում զոհվածների շարքում մի եզդի կա: 20-ամյա Քյարամը համալրեց Հայաստանի պաշտպանության համար կյանքը տված անմահների շարքը։ 

 

Նշենք, որ իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։ Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը: Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, «Գրադ» կայանքներ և տանկեր: Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները: