Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի շրջանակներում «Բենֆիկան» 2:2 հաշվով ավարտեց Մյունխենի «Բավարիայի» հետ տնային հանդիպումը:
Մյունխենցիների կազմում գոլերը խփեցին Վիդալը (38') և Մյուլերը (52'), դաշտի տերերի կազմում աչքի ընկան Խիմենեսն (27') ու Տալիսկան (76):
Չնայած 2:2 հաշվին մյունխենցիները դուրս եկան մրցաշարի կիսաեզրափակիչ, քանի որ առաջին խաղում հաղթել էին նվազագույն հաշվով: