Ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

 

Առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է շուրջ 70 անգամ: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ կիրառել է ՌՊԳ-7 (1 արկ) տիպի նռնականետ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ' ԶՈւ-23-2 տիպի զենիթային համակարգ (1 կրակոց):

 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: