Փետրվարի 18-ին՝ ժամը 13.05-ին, Կենտրոնի շտապօգնության ենթակայանից հաղորդում ստացվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Հայտնում էին, որ հանկարծամահ է եղել մայրաքաղաքի Բակունցի փողոցի 13 տան բնակչուհի Հռիփսիմե Իգիթյանը:

Օպերատիվ խումբն արագ դեպքի վայր հասավ: Ոստիկանները տան ճաշասենյակում դրված մահճակալին հայտնաբերեցին Իգիթյանի դիակը' դեմքի վնասվածքներով և կրծքավանդակի ձախ շրջանում ծակած-կտրած երկու վերքերով:

Շուտով պարզվեց, որ ծեր կնոջը սպանել էր հարազատ որդին՝ Ավանի հոգեբուժարանում հաշվառված, 46-ամյա Աիգա Իգիթյանը, որը կարճ ժամանակ անց արդեն մանրամասնում էր ընդամենը ժամեր առաջ կատարված սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները:
Իգիթյանի պատմածով՝ հաճախ էր վիճում մոր հետ: Այդ օրն էլ հերթական վիճաբանությունն էր եղել, որը, ցավոք, ողբերգությամբ ավարտվեց:

Իգիթյանը ցույց տվեց նաև դանակը, որով երկու անգամ հարվածել էր մոր կրծքավանդակին: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: