Ռուսաստանը ստիպված կլինի բախվել Սև ծովում ՆԱՏՕ-ի ավելի հաճախակի արտագրոհների՝ ի դեմս այդ տարածաշրջանի նկատմամբ դաշինքի բարձր հետաքրքրության։ Նման կարծիք են հայտնել ամերիկյան ռազմական վերլուծական Stratfor ընկերության փորձագետները։

 

 

Համաձայն նրանց զեկույցի՝ մոտ ժամանակներս սևծովյան տարածաշրջանում ազդեցության համար պայքարը, «անշուշտ, կսրվի»։

 

 

Այն բանից հետո, երբ 2014 թվականին Ղրիմը մտավ Ռուսաստանի կազմ, հավասարակշռությունը Սև ծովում փոխվեց։ Զեկույցի հեղինակների խոսքով՝ Ուկրաինային հեռացրին արենայից, Մոսկվան ուժեղացրեց իր նավատորմը։

 

 

Այդ ջրատարածքի ռազմավարական կարևորությունն աճեց ՆԱՏՕ-ի աչքում, որը ձգտում է ուժեղացնել Եվրոպայում Ռուսաստանի զսպման քաղաքականությունը։

 

 

Սև ծով ելք ունեցող ՆԱՏՕ-ի ոչ բոլոր երկրներն են պատրաստ աջակցել տարածաշրջանում դաշինքի ուժերի մեծացմանը։ Մինչ Ռումինիան կլինի ուժեղացման կողմնակից, Բուլղարիան և Թուրքիան կարող են դրսևորել զսպվածություն՝ չցանկանալով թշնամություն Ռուսաստանի հետ։