Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ամերիկյան հատուկ ծառայություններին տվել է 2 շաբաթ, որպեսզի նրանք ազատեն Վարդակ նահանգը: Այս կերպ Քարզայն արձագանքել է նրանց դեմ քաշված այն մեղադրանքներին, ըստ որոնց նրանք մասնակցում են մարդկանց առևանգելու և կտտանքների ենթարկելու մեջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նման միջոցառումների մասին որոշումը կայացվել է այն աֆղանցիների գործողությունների պատճառով, որոնք ենթադրաբար ծառայում են ամերիկյան բանակի հատուկ ծառայություններում, հայտնել է Քարզայի մամլո քարտուղարը:

Վարդակում վերջին շրջանում խստացվել էր գրոհայինների դեմ պայքարը:

ԱՄՆ ներկայացուցիչը հայտնել է, որ հակաիրավական բոլոր գործերի վերաբերյալ մեղադրանքները մանրակրկիտ կուսումնասիրվեն՝ հավելելով, որ չի կարող մեկնաբանել տեղեկությունները: