Նախընտրական շրջանում ակտիվանում են ոչ միայն սոցցանցային կեղծ էջերը, այլ նաև կեղծ վերլուծաբանները: Դրանցից մեկն էլ Ստեփան Դանիելյանն է:
Այս «վերլուծաբանը» կտրուկ ակտիվացել է Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձից հետո և ամեն օր խոսում է «Ծառուկյան դաշինքի» մասին:
Իհարկե «Ծառուկյան դաշինքի» մասին այսօր խոսում են բոլորը, բայց երբ որևէ մեկը, ով նաև ինքն իրեն վերլուծաբան է համարում, ամեն օր յոթ երգ է երգում, յոթն էլ նույն բանի մասին, ուրեմն տառապում է «փողի հոտ առնելու» մոլուցքով, որով այսօր տառապում են բազմաթիվ գործիչներ, վերլուծաբաններ և զլմ-ներ:

Ստեփան Դանիելյանին պետք է հուսախաբ անենք և ասենք, որ որքան էլ նա փորձի, միևնույն է մնալու է այն, ինչ կա:

Առաջին, որքան շատ կրկնի նույն բանը, այնքան կմատնի, որ սպառված է և ոչինչ չգիտի, քանզի նոր ասելիք չունեցողներն են միայն մշտապես նույն բանը կրկնում:

Երկրորդ, որքան էլ նա ամենօրյա ռեժիմով, օրը մի քանի անգամ, փնովի «Ծառուկյան դաշինքին», միևնույն է դաշինքի վարկանիշը անշեղորեն աճում է: Ծառուկյան դաշինքն այսօր ամենաբարձր վարկանիշ ունեցող միավորումներից է և դա կերևա առաջիկա ընտրություններում: Ստացվում է, որ որքան ստեփանդանիելյանները խոսում են, այնքան ավելի է աճում Ծառուկյան դաշինքի վարկանիշը: Հայաստանի քաղաքացիները վաղուց հասկացել են, որ եթե ինչ-որ ուժի կամ գործչի նկատմամբ ինֆորմացիոն գրոհ է իրականացվում, ուրեմն այդ ուժը կամ գործիչը ունեն բարձր վարկանիշ և կայուն ընտրազանգված:

Երրորդ, այսօր «փողի հոտ առածների» բանակը այնքան մեծ է, որ դրանում երևալու և առաջնային դիրքեր գրավելու համար պետք է լուրջ ջանքեր գործադրել, ինչը անելու դեպքում Ստեփան Դանիելյանը ինքն իրեն կխայտառակի, իսկ չանելու դեպքում ուղղակի կմնա հետին շարքերում, այսինքն երկու դեպքում էլ կկորցնի:

Ուստի ամենաճիշտ քայլը, որը որպես խորհուրդ կարելի է տալ Ստեփան Դանիելյանին, այն է, որ Ծառուկյան դաշինքի մասին օրական մի բան գրելու կամ ասելու փոխարեն ավելի լավ է զբաղվել որևէ օգտակար գործով: Գուցե դրանով նա մի օգուտ տա իրեն, իսկ այսպես միայն վնասում է: