Պահածոյից թունավորման հերթական դեպքն է գրանցվել. այս անգամ՝ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում, որտեղ ընտանիքի բոլոր անդամները տեղափոխվել են Գավառի հիվանդանոց: 

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ընտանիքի հարազատները պատմեցին, որ թունավորումը եղել է տան պայմաններում պատրաստված պահածոյացված խավիարից: Մեզ հիվանդանոցից փոխանցեցին, որ ընտանիքի անդամներն արդեն լավ են և դուրս են գրվել:

 

Նշենք՝ թունավորում ախտորոշմամբ Գավառի հիվանդանոց են տեղափոխվել Սարուխանի բնակիչներ 49-ամյա Տ. Եղիազարյանը, 26-ամյա Վ. Եղիազարյանը, 46-ամյա Վ. Աբրահամյանն ու 23-ամյա Շ. Բադալյանը: