Պեկինի իշխանությունները պլանավորում են մինչեւ 2020 թվականը քաղաքի աղբի 57 տոկոսն օգտագործել մեգապոլիսի էներգետիկական կարիքների համար: Այս մասին փետրվարի 20-ին հայտնել է Չինաստանի միջազգային ռադիոկայանը (CRI): Նշվում է, որ 2017 թվականին Չինաստանի մայրաքաղաքում շահագործման կհանձնվեն վեց աղբայրող ձեռնարկություններ, որոնք քաղաքի աղբից կարտադրեն էլեկտրաէներգիա, մեթան եւ էթանոլ: Մինչեւ 2020 թվականը Պեկինում օրական 30 հազար տոննա աղբ կօգտագոր ծվի էներգետիկայի համար:

 

 

Ինչպես նշել է Չինաստանի միջազգային ռադիոկայանը, 24 հազար տոննա աղբ կայրվի նոր աղբայրող ձեռնարկություններում էլեկտրաէներգիա ստանալու, եւս վեց հազար տոննա թափոններ՝ էթանոլ եւ մեթան վերամշակելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: