Ապրիլի 2-ին տեղի կունենան խորհրդրանական ընտրությունները: Որքան մոտենում է այս վճռորոշ օրը, այնքան ավելի պարզորոշ է դառնում, թե որ ընտրատարածքում որ քաղաքական ուժի պատգամավորության թեկնածուն խորհրդարան մտնելու շանսեր ունի:
2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ զանազան հարցումների միջոցով փորձ է արվում վեր հանել այս կամ այն ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածուի հանդեպ հանրության վստահության աստիճանը:

Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով թեկնածուների ցանկը բազմազան է: Ինչպես բոլոր ընտրատարածքներում, այնպես էլ այստեղ, բավականին լարված պայքար է սպասվում թեկնածուների միջև։

Սակայն, վերջերս իրականացված հարցումներն ուրվագծեցին այս ընտրատարածքում պատգամավորության թեկնածուների նախընտրական դասավորումները: Հարցվածների գերակշիռ մասը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին իրենց քվեն պատրաստվում է տալ «Ծառուկյան» դաշինքով առաջադրված Վահե Էնֆիաջյանին:

Հարկ է նկատել, որ Վահե Էնֆիաջյանը հարցումների արդյունքներով ֆավորիտն է առաջադրված վարչական շրջաններում: Վերջինս, ըստ հարցվածների՝ այս տարիների ընթացքում ժողովրդի համար հասանելի և բավականին ակտիվ քաղաքական-հասարակական գործունեություն է ծավալել՝ մշտապես աջակցելով ու սատար կանգնելով բնակիչներին:

Վերջինիս կատարած աշխատանքները, միանշանակ, նպաստում են հանրության շրջանում նրա վարկանիշի բարձրացմանը, քանի որ այս ընտրատարածքներից ընտրված պատգամավորները երբևէ հետևողական չեն եղել բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու հարցում՝ անտեսելով քաղաքացիների կողմից իրենց տրված վստահության քվեն:

Հաջորդիվ կանդրադառնանք մյուս վարչական շրջաններում առաջատար դիրքեր զբաղոցնող թեկնածուներին: